Էդվարդ Նալբանդյանը չի ուզում կանխագուշակել Հայաստանի նախագահի այցը Վաշինգտոն

Էդվարդ Նալբանդյանը չի ուզում կանխագուշակել Հայաստանի նախագահի այցը Վաշինգտոն PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է կանխորոշել Հայաստանի նախագահի Վաշինգտոն կատարելիք այցի արդյունքները: «Ապրիլի 12-13-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Վաշինգտոնում կայանալիք միջուկային էներգիային վերաբերող վեհաժողովին:



Դեռեւս վաղ է սպասումների մասին խոսել: Երբ այցը տեղի ունենա, այդ ժամանակ էլ կխոսենք արդյունքների մասին», - ասել է ԱԳ նախարարը:



Միջուկային էներգիային վերաբերող վեհաժողովին մասնակցելու են ավելի քան 40 պետությունների ղեկավարներ: Վեհաժողովի ընթացքում շոշոփվելու են Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերին վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---