Հայաստանն ու Ռուսաստանը միասին կդիմակայեն համաշխարհային նոր մարտահրավերներին![]() 18 մարտի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱրթուրԲաղդասարյանն ու ՌԴ ԱԴԾ սպա, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել: Արարողությունից հետո կայացած ճեպազրույցում կողմերը բարձր են գնահատել ՀՀ ԱԱԽ քարտուղարի Ռուսաստան կատարած այցի արդյունքները: Նիկոլայ Պատրուշեւը նշել է, որ իր պաշտոնակցի հերթական այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ ու բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, մշակվել է միասնական դիրքորոշում, քանի որ աշխարհը դինամիկ փոխվում է, առաջանում են նոր մարտահրավերներ, եւ անհրաժեշտ է արձագանքել դրանց: «Վստահ եմ` նոր մարտահրավերների պատճառով առաջացող խնդիրները կլուծենք միասին»,- ասել է Նիկոլայ Պատրուշեւը: Նրա գնահատմամբ` Արթուր Բաղդասարյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության օրակարգում առկա բոլոր խնդիրները համակարգված լուծվեն: Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ռուս գործընկերների հետ շատ արդյունավետ կոնսուլտացիաներ են եղել: Կողմերը, որպես ռազմավարական գործընկերներ, կարողացել են առկա բոլոր խնդիրների լուծումները գտնել: «Մենք շարունակելու ենք խորացնել համագործակցությունը կոնկրետ ուղղություններով: Կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կոնկրետ ուղղություններով կնպաստեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Մենք շատ գոհ ենք այս այցից, ձեռք բերված պայմանավորվածություններից եւ ընդունելությունից»,- ասել է Արթուր Բաղդասարյանը, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |