Քրեական գործ է հարուցվել Լեռնապատ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ30 մարտի 2010 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Լոռու բաժնում հարուցվել է քրեական գործ` Լեռնապատ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Լոռու մարզի դատախազությունում Լեռնապատ համայնքի բնակիչներից ստացված բողոքների ստուգմամբ պարզվել է, որ Վ. Եղիազարյանը, ով 1999 թվականից աշխատել է որպես Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար, իր համագյուղացի Լ. Ղումաշյանին, աղքատության նպաստի եւ միանավագ դրամական օգնություն ստանալու նպատակով, տվել է ակնհայտ կեղծ տեղեկանքներ` համայնքի ծխամատյանում վերջինիս իր ընտանիքով գրանցելով որպես առանձին ծուխ: Դրանք օգտագործելով` Լ. Ղումաշյանը 2005-2009թթ. հաշվառվել է նպաստառուների ցուցակում եւ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունից ստացել շուրջ 1 000 000 դրամ գումար: Փաստի առթիվ ոստիկանության` Լոռու բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Նախաքննության ընթացքում գյուղացիներից ստացվել են նոր հայտարարություններ` համայնքի ղեկավարի կողմից կատարված այլ չարաշահումների մասին, որոնք նույնպես դարձել են քննության առարկա` նշված քրեական գործի շրջանակներում, հաղորդում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |