«Ժառանգությունը» կոչ է անում ձեւավորել նոր քաղաքական կենտրոն` Կլոր սեղանի ձեւաչափով![]() 30 մարտի 2010 - 19:53 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը, հայ ժողովրդի հետ մեկտեղ խիստ անհանգստացած լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից եւ առկա սպառնալիքներից, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին ուղղված ամենավտանգավոր մարտահրավերը, որը երբեւէ եղել է 1993-ից ի վեր, ասվում է PanARMENIAN.Net ի ստացած «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության մեջ: «Այս պայմաններում Արցախի եւ hայ-թուրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թվում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան` «Ժառանգությունը» կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին եւ կոալիցիոն կուսակցություններին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, մինչեւ ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունները, գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդյունավետության պայմաններում ձեւավորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն` Կլոր սեղանի ձեւաչափով, որում կընդգրկվեն նշյալ 3 ընդդիմադիր եւ 3 կոալիցիոն ուժերը, ինչի շնորհիվ համամասնորեն ներկայացված կլինեն ընդդիմությունն ու իշխանությունը: Կլոր սեղանը առաջարկում ենք ձեւավորել առանց նախնական օրակարգի, ապա սեղանին դնել ընդդիմադիր ու իշխանական ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրները եւ առանց նախապայմանների գալ ընդհանուր հայտարարի մի շարք հարցերում: Սա կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ներհասարակական-ներքաղաքական միասնության ապահովման եւ համախմբված ուժերով հակառակորդին դիմակայելու համար, ինչպեսեւ` խթանել ժողովրդավարական բարեփոխումները: Կլոր սեղանը պետք է լինի առաջին քայլը` ազգային միասնության առավել լայն քաղաքական, քաղաքացիական եւ հոգեւոր ձեւաչափի կայացման ուղղությամբ, որն ի վերջո կընդգրկի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, ինչպեսեւ Սփյուռքի քաղաքական ուժերին ու քաղաքացիական առանցքային դերակատարներին, Մայր եկեղեցու եւ մյուս հիմնական հարանվանումների ներկայացուցիչներին: Նմանատիպ առաջարկով «Ժառանգությունը» պատրաստվում է պաշտոնապես դիմել նաեւ վերը նշված ազգային միավորներին: Առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնապես կդիմի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի առաջնորդներին` քննարկելու այս առաջարկը եւ վերոնշյալ շրջանակներին ներգրավելու հարցը»,-ասվում է «Ժառանգություն» կուսակցության հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |