ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՎԻԵՆՆԱ

PanARMENIAN.Net - Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հովվական այցով մեկնել է Վիեննա: Իննօրյա այցի ընթացքում հովվապետը կծանոթանա Հայ առաքելական եկեղեցու ավստրիական թեմի գործերի իրադրությանը, պատարագ կմատուցի Վիեննայի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցում: Նախատեսվում է Վիեննայի կարդինալ Քրիստոփոր Շոնբորնի հետ համատեղ անցկացնել էկումենիկ արարողություն: Կաթողիկոսը կհանդիպի Ավստրիայի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---