ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԵՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԳՐԵՍԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ15 նոյեմբերի 2001 - 21:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի համաձայնեցման հանձնաժողովը քննարկել է բյուջետային հատկացումների մասին օրինագծի վիճարկելոի դրույթները, որոնք վերաբերում են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացմանը: Հանձնաժողովի անդամներն ուժի մեջ են թողել նախագահին Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու լիազորությունների տրամադրում նախատեսող կետը: Միեւնույն ժամանակ, չնայած վարչակազմի կողմից գործադրված ճնշմանը, օրենսդիրները խստացրել են Ադրբեջանի կողմից ամերիկյան օգնության նպատակային օգտագործման երաշխիքները: Ինչպես հայտնի է, հայկական լոբիստական կազմակերպությունները հանդես են եկել օրինագծում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հարձակողական գործողություններում այդ օգնությունը օգտագործելու հնարավորությունը սահմանափակող կանխապայման մտցնելու պահանջով: Այդ պահանջը մասնակիորեն կատարվել է: Համաձայնեցման հանձնաժողովը որոշել է բյուջետային հատկացումների մասին օրինագծին կից զեկույցում ընդգրկել մի կետ, որում ասվում է, որ «ամերիկյան օգնությունը չի կարող օգտագործվել Կովկասի հայկական համայնքների դեմ»: «Չնայած` բանավեճի մասնակիցների միջեւ ընթացող քննարկումներից պարզ էր, որ կետը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, պետդեպարտամենտի ուժեղ ճնշման պատճառով հանձնաժողովը չկարողացավ դա բացեիբաց արտահայտել»,- ասվում է Ամերիկայի Հայդատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:Կանոնակարգի համաձայն` համաձայնեցման հանձնաժողովի կողմից հաստատված օրինագիծը փոխանցվելու է Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հաստատմանը: Դրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրվի նաեւ- նախագահի կողմից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |