ՔՐԻՍՏՆԵԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

PanARMENIAN.Net - Երեկ կայացել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Քրիստոնեաժողովրդավարական միություն» կուսակցության հիմնադիր, «Անկախության բանակ» հասարակական կազմակերպության վարչության անդամ Ազատ Արշակյանի գործով դատավարությունը: Ինչպես մենք հայտնել ենք, նա մեղադրվում էր զենքի ու զինամթերքի ապօրինի պահման մեջ: Հաշվի առնելով մի շարք մեղմացնող հանգամանքները, ինչպես նաեւ հայրենիքի պաշտպանության գործում Արշակյանի մեծ վաստակները` դատարանը որոշում է կայացրել երկու տարի ժամկետով պայմանական ազատազրկման մասին: Դատարանը փոխել է կասեցման միջոցը եւ Ազատ Արշակյանը ազատվել է հենց դատարնի դահլիճում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---