Գևորգ Դանիելյանն ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարը քննարկեցին "Դատավարությունների դիտարկում" զեկույցը 7 ապրիլի 2010 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչին և նրան ուղեկցող պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Յանեշ Լենարչիչը, իր գոհունակությունը հայտնելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված "Դատավարությունների դիտարկում" զեկույցի կապակցությամբ իշխանությունների արձագանքի առնչությամբ, միաժամանակ հայտնեց պատրաստակամություն` ապահովելու համապատասխան փորձագետների համատեղ աշխատանք: Մասնավորապես, կողմերը համաձայնվեցին, որ նպատակահարմար է աշխատանքները կազմակերպել 2 փուլով. առաջին փուլը կվերաբերի միայն զեկույցում ներառված որոշ հարցերի լրացուցիչ քննարկմանը, իսկ երկրորդ փուլը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի առնչությամբ տարաձայնությունների մասնագիտական փորձաքննությանը: Գ.Դանիելյանի առաջարկով, Յանեշ Լենարչիչը տվեց նաև որոշ պարզաբանումներ զեկույցի առանձին դրույթների առնչությամբ: Մասնավորապես, հստակ պարզաբանվեց "նոր անկախ քննչական մարմին" ստեղծելու վերաբերյալ դրույթը: Ըստ Յանեշ Լենարչիչի, զեկույցում ոչ թե ընդգծված է ինստիտուցիոնալ առումով նոր քննչական մարմին ստեղծելու, այլ այնպիսի ընթացակարգեր սահմանելու խնդիրը, որի դեպքում քննիչների կամ մինչդատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձի կողմից դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժողների և կասկածյալների, մեղադրյալների նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում անհապաղ և անվերապահորեն դառնա քննարկման առարկա հենց այդ քննչական մարմնում: Իսկ այդ անձանց ցուցմունքները, որպես ապացույց չեն ընդունվի, եթե վերջիններիս կողմից այդ բնույթի հաղորդումները նշված կարգով չքննարկվեն: Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը և նպաստել մի շարք այլ օրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին: Մասնավորապես, այս փուլում առանցքային նշանակություն ունեցող համարվեցին "Հասարակական կազմակերպությունների մասին" օրենքը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարի մամլո քարտուղար Լանա Մշեցյանը:
Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |