ՀՀ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՏԱԻԼԱՆԴ13 նոյեմբերի 2001 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Տաիլանդի Թագավության միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության աշխուժացման հարցեր քննարկեցին Տաիլանդի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար դոկտոր Սուրակիաթ Սաթիրաթայը եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Թաթուլ Մարգարյանը, որը նոյեմբերի 6-ից 7-ը գտնվում էր Բանգկոկում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում: Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Տաիլանդի կառավարոությունների միջեւ ստորագրվել է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը կանխելու եւ հարկերի վճարումից խուսափելը կասեցնելու մասին կոնվենցիա: Զրուցակիցները քննարկել են նաեւ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջիկության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ Երեւանի եւ Բանգկոկի միջեւ օդային հաղորդակցության հաստատմանը վերաբերող հարցեր:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |