ԵՐԵՎԱՆԻԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶԼՄ-ներում սկսված իրարանցման հետեւանքով, Երեւանի մամուլի ակումբը ստիպված է դադարեցնել հայ եւ ադրբեջանական լրագրողների փոխադարձ այցելությունները: «Արմինֆո» գործակալության տեղեկություններով` այդ մասին հայտնել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: Նրա խոսքերով` Ադրբեջանում իրադրության արհեստական սրման հետեւանքով լրագրողների փոխադարձ այցերը խաղաղեցման փոխարեն ավելի են լարում մթնոլորտը: Նավասարդյանն ընդգծել է, որ Ադրբեջանում իրարանցման առաջացումը բխում է լրագրողների ոչ թե կողմից, այլ «իջեցված է վերեւից»: Համենայն դեպս, Երեւանի մամուլի ակումբը պատրաստ է աջակցել հայ լրագրողների աշխատանքային այցերին Ադրբեջան եւ ադրբեջանական գործընկերների այցերին Հայաստան: Բացի այդ, հաջորդ տարվա սկզբից նախատեսված է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի պետական այրերի ինտերնետային մամուլի ասուլիսներ` երկու երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Միեւնույն ժամանակ Երեւանի մամուլի ակումբը մտադիր է ադրբեջանական կողմի հետ համատեղ անցկացնել երկու երկրների հասարակական կարծիքի եւ հրապարակումների մանիտորիգ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---