ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՊՎԱԾ ԵՆ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում զինվորական գործողությունների սկսման մասին կապված են ԱՄՆ-ի նախագահին Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու լիազորություններ շնորհեու Սենատի որոշման հետ: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի ներքին գործերի, ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը: Նա հատկապես նշել է, որ խորհրդարանական հանձնաժողովի տվյալ դիրքորոշումը կիսում է նաեւ երկրի գործադիր իշխանությունը: Ինչպես հայտնի է, Սենատի կողմից առաջադրված պայմաններից մեկն այն է, որ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը չի կարող օգտջագործվել Հայաստանի դեմ: Սակայն սենատորներն այդ կետում չեն ընդգրկել Լեռնային Ղարաբաղը եւ այդ հանգամանքը կարող է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողականության նախադրյալ ծառայել, գտնում է հայ խորհրդարանականը: Այս կապակցությամբ, որոշ հայկական կազմակերպություններ փորձում են ներկայացնել հայ իշխանությունների լռությունը որպես համաձայնության նշան, սակայն դա այդպես չէ, հայտարարել է Հովհաննիսյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---