ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Բրոնիսլավ Կոմորովսկուն և Բոգդան Բորուսևիչին![]() 10 ապրիլի 2010 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Լեհաստանի Սեյմի մարշալ Ն. Գ. Բրոնիսլավ Կոմորովսկուն և Լեհաստանի Սենատի մարշալ Ն. Գ. Բոգդան Բորուսևիչին: Ուղերձում, մասնավորապես ասվում է. "Խորապես ցնցված ենք Լեհաստանի նախագահի օդանավի աղետալի անկման գույժից, որին զոհ են գնացել նախագահ Լեխ Կաչինսկին, նրա տիկինը և ուղեկցող բոլոր անձինք: Լեհաստանի համար այս ծանր պահին Հայաստանի Ազգային ժողովի և իմ անունից ցավակցություն ու եղբայրական զորակցություն եմ հայտնում այս ողբերգությանն առնչվող բոլոր ընտանիքներին ու նրանց մերձավորներին, ողջ լեհ ժողովրդին: Խաղաղություն այս աղետի բոլոր զոհերի հոգիներին", հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |