Պ.Հրուշովսկի. Քաղաքակիրթ աշխարհի պարտքն է արդար ու արժանի գնահատական տալ Հայոց ցեղասպանությանը![]() 15 ապրիլի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրեց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախկին խոսնակ Պավոլ Հրուշովսկուն` 2004 թվականի նոյեմբերի 30-ին Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման և հաստատման գործընթացին աջակցելու համար: Հանձնելով բարձր պարգևը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. “Հայոց ցեղասպանությունը ոչ միայն ոճրագործություն է մի ողջ ժողովրդի նկատմամբ, այլեւ հանցագործություն է համայն մարդկության հանդեպ: Եւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի եւ հանրության պարտքն է արդար ու արժանի գնահատական տալ կատարվածին: Ձեր կատարած քայլը եւ իբրեւ դրա արդյունք` Սլովակիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը ծանրակշիռ ներդրում են միջազգային հանրությանը եւս մի քայլ ճշմարտությանը մոտեցնելու, աշխարհում ցեղասպանությունները կանխելու, ցեղասպանություն իրականացրածի մեջ սեփական հանցանքն ընդունելու գիտակցություն արթնացնելու գործընթացում: Շնորհակալություն հայտնելով գնահատվելու և բարձր պարգևի արժանանալու համար` Պավոլ Հրուշովսկին մասնավորապես ասաց. “Հայերի դեմ կատարված ցեղասպանությունը բոլորը պետք է համարեն ոճիր ընդդեմ համայն մարդկության: Մենք պահանջում ենք, որ այն կատարողներն ունենան լրջություն, ընկալեն իրենց արածն արհավիրքի ողջ խորությամբ: Ես հպարտ եմ, որ Սլովակիայի խորհրդարանն ունեցավ այն քաջությունը, որ ընդունեց ցեղասպանությունը որպես փաստ: Եվ առավել ևս ուրախ եմ, որ մենք պետք է օրինակ լինենք այն բոլոր երկրների համար, որոնք դեռևս այդ քաջությունը չունեն”, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |