Արամ Սաֆարյան. ԱՄՆ-ն ցանկանում է մեռյալ կետից շարժել հայ-թուրքական երկխոսությունը

Արամ Սաֆարյան. ԱՄՆ-ն ցանկանում է մեռյալ կետից շարժել հայ-թուրքական երկխոսությունը

PanARMENIAN.Net - “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հինգ պատճառ ունի` բարձր գնահատելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն: Առաջին հերթին ՀՀ նախագահի հայտարարությունները Վաշինգտոնում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների յուրօրինակ ամփոփում էին, երկրորդը` նրա վաշինգտոնյան հանդիպումները ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքն են, որը ջանում է մեռյալ կետից շարժել հայ-թուրքական երկխոսությունը: Երրորդը` հայ-թուրքական մերձեցումը պետք է շարունակվի, քանի որ այն նպաստում է խաղաղության ամրապնդմանը Հարավային Կովկասում: Չորրորդը` Ս.Սարգսյանը հստակ ցույց տվեց աշխարհին, որ հայկական կողմը չի գնա զիջումների ղարաբաղյան հարցում հանուն հայ-թուրքական մերձեցման, և մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը: Եվ վերջինը` հայ-թուրքական երկխոսությունը պաշտոնական հանդիպումներից բացի, հարկավոր է առաջ տանել նաև հասարակական մակարդակով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսւոմ հայտարարել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը օլիմպիական “մարաթոն է”, որը հարկավոր է պատվով անցնել: Նա նաև հավելել է, որ, այնուամենայնիվ, ապրիլի 24-ից հետո երկխոսությունը Հայաստանի ու Թուրքիայի միջև կշարունակվի, ինչն առավելապես կախված է Թուրքիայից:

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ Սաֆարյանն մեկ անգամ ևս նշեց, որ եթե թուրքական կողմը վավերացնի այդ փաստաթղթերն առանց նախապայմանների ու վերապահումների, Հայաստանը նույն կերպ կվարվի:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա, ըստ պատգամավորի, այստեղ գլխավոր հարցը շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: “Ես կարծում եմ նաև, որ Թուրքիան չի կարող ազնիվ ու անաչառ միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության հարցում: Սակայն, հանուն նրա, որ Թուրքիան նույն աչքով նայի Ադրբեջանի ու Հայաստանի վրա, կարելի է աշխատել”,-նշել է նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---