Արամ Սարգսյան. Անհրաժեշտ է նոր հայ-թուրքական գործընթաց սկսել

Արամ Սարգսյան. Անհրաժեշտ է նոր հայ-թուրքական գործընթաց սկսել

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ետ կանչի Արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, փաստաթղթերի վավերացման համար բոլոր խելամիտ ժամկետներն արդեն անցել են: “Արձանագրությունների վավերացման մասին խոսելն ավելորդ է”,- ասել է ՀԺԿ առաջնորդը: Միաժամանակ նա նշեց, որ այն, որ Թուրքիան մինչև ապրիլի 24-ը չի վավերացնի Արձանագրությունները, պետք է առիթ հանդիսանա Հայաստանի համար գործընթացից դուրս գալու համար:

“Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում այս փուլն արդեն ավարտվել է, և պետք է առանց նախապայմանների նոր հայ-թուրքական գործընթաց սկսել”,- ասել է Սարգսյանը: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, այսօր գտել է իր տեղը տարածաշրջանում և դարձել է գործոն, առանց որի չի կարող լուծվել ոչ մի լուրջ քաղաքական հարց: Միաժամանակ նա նշեց, որ հայ-թուրքական գործընթացում Հայաստանը պետք է հանդես գա որպես գործընկեր, այլ ոչ թե հետևից գնացող:

Ելնելով թուրքական և ադրբեջանական կողմերի վերջին գործողություններից և հայտարարություններից` Սարգսյանն ասաց, որ այն միֆը, թե Անկարան և Բաքուն խորամանկ դիվանագիտություն են վարում, հօդս է ցնդել: Նկարագրելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողաի կերպարը` ՀԺԿ առաջնորդն ասաց, որ նա նման է բռնցքամարտիկի, որը ռինգ դուրս գալով պատրաստ է բոլորին նոկաուտի ենթարկել: “Ես շատ կուզեի, որպեսզի Էրդողանը շարունակեր վարչապետ մնալ”,- ասել է Սարգսյանն, ավելացնելով, որ Հայաստանին դա ձեռնտու է:

Միաժամանակ նա նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այսօր ամբողջ աշխարհում ավելի շատ է քննարկվում, քան 2 տարի առաջ:

“Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ռուբիկոն է, ով ճանաչաեց, ճանաչեց, դրանց հետո աշխարհը կդադարի խոսել այդ մասին”,- ասել է Արամ Սարգսյանն, ավելացնելով, որ հայությունը հաջորդ 5 տարիների ընթացքում պետք է այնպիսի քաղաքականություն վարի, որպեսզի ստանա այն արդյունքը, որը պետք է երկրին:

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի ղեկավարությունն արտաքին քաղաքականությունում հաջողության հասնելու համար պետք է լուծի իր ներքին խնդիրները:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Արամ Սարգսյանն ասաց, որ այս գործընթացում զիջումները Հայաստանի կողմից անհնար են:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---