Վաշինգտոնյան հանդիպումները նոր փուլ բացեցին հայ-թուրքական հարաբերություններում

Վաշինգտոնյան հանդիպումները նոր փուլ բացեցին հայ-թուրքական հարաբերություններում

PanARMENIAN.Net - Վաշինգտոնյան հանդիպումները նոր փուլ բացեցին հայ-թուրքական հարաբերություններում: Այս նոր փուլում հայկական կողմն ավելի բարենպաստ դիրքորորշում է որդեգրել, քան Թուրքիան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է “Նորավանք” գիտակրթական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանը: “Ադրբեջանն ու Թուրքիան վերջերս շատ սխալներ թույլ տվեցին: Թուրքիան խնդրահարույց երկիր է դարձել, որը տարաձայնություններ ունի այլ պետությունների հետ, իսկ այդ ընթացքում Հայաստանը դրսևորեց իրեն որպես հուսալի գործընկեր, որի արձագանքը համարժեք է միջազգային աշխարհաքաղաքական միտումներին”,-ասել է փորձագետը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Գ.Հարությունյանն ընդգծել է, որ Թուրքիայի համար ավելի կարևոր է հայ-թուրքական սահմանի բացումը, քան Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: “Սակայն, դատելով Թուրքիայի վարչապետի հայտարարություններից`թուրքական կողմը, հավանաբար, սկզբում կգնա դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, իսկ հետո արդեն կբացի հայ-թուրքական սահմանը”,-ասել է “Նորավանքի” տնօրենը:

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորոությունների շոյւրջ իրարանցումն ու լուրերը` փորձագետը հայտարարել է, որ դա քիչ հավանական է: “Հաշվի առնելով հայկական ԶՈւ ռազմական հզորությունը, պատերազմը քիչ հավանական է”,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---