Դավիթ Հարությունյան. “ԵԽ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա` հրապարակային սպառնալիքների համար”

Դավիթ Հարությունյան. “ԵԽ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա` հրապարակային սպառնալիքների համար”

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նամակ է հղել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյոռն Յագլանդին, ԵԽԽՎ նախագահ Մևլուդ Չավուշօղլուն և ԵԽԽՎ ազգային պատվիրակությունների անդամներին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունների` Թուրքիայում անօրինական ապրող հայերի վտարման առիթով:

Նամակում, մասնավորապես, նշվում է. “Թուրքիայի վարչապետը երկու անգամ հայտարարել է Թուրքիայում, իր պնդմամբ, անօրինականորեն բնակվող հայերի վտարման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը”:

Հարությունյանը նշել է, որ երբ Շվեդիայի խորհրդարանը ընդունեց 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում,

Թուրքիայի վարչապետը „Spiegel“–ին տված հարցազրույցում կրկին անգամ հայկական սփյուռքին կոչ արեց ճնշում չգործադրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, հակառակ դեպքում Թուրքիան այլևս աչքերը չի փակի երկրում անօրինականորեն բնակվող հայերի վրա:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ այդպիսի անպատասխանատու հայտարարությունները ռասիզմի և ազգային խտրականության վերաբերյալ միջազգային բոլոր համաձայնագրերի և պայմանագրերի ակնհայտ խախտում են և պահանջում է ուշադրություն ու ԵԽ-ի, Խորհրդարանական վեհաժողովի արագ հակազդեցության ցուցաբերում: Նա նաև ցավ է հայտնել, որ ոչ ԵԽ գլխավոր քարտուղարը, ոչ ԵԽԽՎ նախագահը չեն արձագանքել այդպիսի անպատասխանատու հայտարարություններին, ինչը խախտում է կազմակերպության սկզբունքներն ու արժեքները:

Նամակի վերջում Դավիթ Հարությունյանը ընդգծել է, որ ԵԽ-ն պետք է Թուրքիայի կառավարության վրա ճնշում գործադրելու անհապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի այն ձեռնպահ մնա հրապարակային սպառնալիքներից, ռասիստական կամ ազգային խտրականության բնույթի գործունեությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---