ՀԱԿ-ը վճռական է տրամադրված գազի սակագների դեմ պայքարում

ՀԱԿ-ը վճռական է տրամադրված գազի սակագների դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երթ անցկացրեց Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Հայաստանի Վարչական դատարանի շենքը` ՀԱԿ ուղերձը փոխանցելու համար, որում բողոք է արտահայտվում գազի սակագների բարձրացման դեմ ՀԱԿ հայցի մասնակի ընդունման մասին վարչական դատարանի որոշման և գործի գրավոր դիտարկման դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը:

Ինչպես նկատեց Մուսինյանը, վարչական դատարանի որոշումը օրենքի կոպիտ խախտում է, քանի որ դատարանն իրավունք ունի նման որոշում ընդունել միայն այն դեպքում, երբ գործը հասարակական արձագանք չունի: "Բայց ՀԱԿ հայցն աննախադեպ երևույթ է Հայաստանի անկախության պատմության մեջ, քանի որ դրա տակ ստորագրել են 7320 բաժանորդներ, ինչը զանգվածային հասարակական արձագանքի ապացույցն է",- նկատեց նա:

Մուսինյանը հաղորդեց նաև, որ ուղերձը փոխանցվել է Հայաստանի Վարչական դատարանին ու կցվել գործին: "Մենք կօգտագործենք ցանկացած օրինական մեթոդներ, որպեսզի դատարանը չեղյալ հայտարարի գազի գների բարձրացման մասին պետական մարմինների որոշումը",- ընդգծեց ՀԱԿ մամլո քարտուղարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---