Սևակ Սարուխանյան. Թուրքիան Իրանի հետքերով կգնա

Սևակ Սարուխանյան. Թուրքիան Իրանի հետքերով կգնա

PanARMENIAN.Net - Իրանի դեմ պատժամիջոցներն ընդունվելու են, բայց դա չի անդրադառնա էներգետիկ ոլորտի վրա: Այնպես որ հայ-իրանական համագործակցությունը դրանից չի տուժի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է իրանագետ Սևակ Սարուխանյանը:

Ընդ որում, մեկնաբանելով այն, որ Թուրքիան հանդես է եկել Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման դեմ, նա նշել է, որ դա կապված է այն բանի հետ, որ երկու երկրների հարաբերությունները վերջերս բարելավվել են: "Թուրքիան նույնպես մտադիր է միջուկային ծրագիր իրականացնել, և, հնարավոր է, Իրանի հետքերով գնա",- ասել է Սարուխանյանը: Նրա խոսքով, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչ մի կերպ չի ազդի տարածաշրջանի վրա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---