Սեյրան Օհանյան. Հայաստանի անվտանգության արդյունավետ ապահովման հիմնական երաշխավորը զինվորն է

Սեյրան Օհանյան. Հայաստանի անվտանգության արդյունավետ ապահովման հիմնական երաշխավորը զինվորն է

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերով երկրի անվտանգության ապահովման արդյունավետությունը կախված է Հայաստանի տեխնիկական ապահովվածությունից: Բայց և այնպես, հայրենիքի անվտանգության արդյունավետ ապահովման հիմնական երաշխավորը զինվորն է, քանի որ հենց նա է վերջնական արդյունքում կառավարում ռազմական տեխնիկան: Այդ մասին Հայաստանի Պաշտպանության նախարարությունում հանրապետական զորակոչման հերթական նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, Հայաստանի զինված ուժերն ընդունակ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և պատասխանել հակառակորդի հնարավոր ագրեսիային: Բանակի մարտունակության ապահովման հարցում կարևորություն տալով մարդկային գործոնին` Օհանյանը նկատեց, որ զորակոչումը պետք է հարիր կերպով ընթանա և առանց խախտումների: "2010 թվականի գարնանային զորակոչման իրականացման գործընթացը ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է, և նա կոշտ պայմաններ է դրել, որպեսզի զինակոչումը հարիր կերպով կազմակերպվի և իրականացվի",- նկատեց նա:

Նիստին մասնակցում էին Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանը, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և Պաշտպանության նախարարության գերագույն սպայական կազմը:

 Ուշագրավ
---