Արմեն Մարտիրոսյանը հանդիպել է իտալացի խորհրդարանական Ռիկարդո Միգլիորիի հետ![]() 23 ապրիլի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր ”Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազգային ժողովում հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի անդամ Ռիկարդո Միգլիորիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու Ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող հարցեր: Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց հայ-թուրքական արձանագրությունների անընդունելիության, մեծ ռիսկայնության եւ Արցախի կայացած պետականությունն ու ինքնիշխանությունը հարգելու եւ ճանաչելու կուսակցության անփոփոխ դիրքորոշումները, ասվում է կուսակցության մամլո հաղորդագրության մեջ: “Ժառանգություն” կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում,: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |