Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները դեռևս գտնվում են ՀՀ ԱԺ մեծ օրակարգում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները դեռևս գտնվում են ՀՀ ԱԺ մեծ օրակարգում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները դեռևս գտնվում են Հայաստանի Ազգային Ժողովի մեծ օրակարգում: Այդ մասին, պատասխանելով “Ժառանգություն” կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցմանը, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը : Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, Աբրահամյանն ասել է, որ Արձանագրությունները հանվել են միայն քառօրյայի օրակարգից:

Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին: Հրամանագրով ՀՀ արտգործնախարարին հանձնարարվել է արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---