ՀՀ ՊՆ. Պատերազմն ադրբեջանցիներն են հրահրել ու մինչ օրս «քաղում են» այդ նախաձեռնողականության պտուղները26 ապրիլի 2010 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է ադրբեջանական կայքերում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին զետեղված ստահոդ լուրերին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. “Երբ խոսքը վերաբերում է ադրբեջանական քարոզչամեքենայի հնարքներին, ապա կարիք չկա տրամաբանություն որոնել նրանց «փաստարկներում»: Այսպես` իրենց համար լիովին արդարացված է, որ երկրի նախագահն ու նախարարը ի լուր աշխարհի «ավետում են» ռազմական ծրագրերի, սպառազինության մասին, որով պատրաստվում են խոցել «ցանկացած նպատակակետ Հայաստանում»: Բայց երբ, բնականաբար, դրան ի պատասխան հնչում է ՀՀ պաշտպանության նախարարի զգուշացումը, ապա, «մոռանալով», թե ինչու է նախարարը հայտարարություն անում, այն որակում են սպառնալիք և սահուն «անցում» անում իրենց իսկ հորինած թեմային`«նախարար Ս. Օհանյանի` Խոջալուի դեպքերին մասնակցությանը»` չմոռանալով կասկածի տակ առնել Հայոց մեծ եղեռնը: Իսկ նման հերյուրանքներ տարածելու համար կայքեր, հին ու նոր, ինչքան ասես ունեն”: “Հիշողության «տեղ-տեղ» կորստով տառապող ադրբեջանցիները հերթական հոխորտանքից առաջ ավելորդ չէր լինի, որ վերհիշեին. պատերազմը հենց իրենք են հրահրել ու մինչ օրս «քաղում են» այդ նախաձեռնողականության պտուղները: Ռազմական գործողություններով սպառնալը վերստին իրենց նախաձեռնությունն է, և օրինաչափությունը, անշուշտ, կրկին գործելու է ի վնաս նրանց: Մնում է հավելել նաև, որ ամեն գնով ՀՀ պաշտպանության նախարարի հասցեին ադրբեջանական կայքերում զետեղվող ստահոդ լուրերն ու մշտական զրպարտությունները տեղեկատվական դաշտին իրազեկ մարդկանց և փորձագետների ծիծաղն են ընդամենը հարուցում”, ասվում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |