ՀՀ և ԼՂՀ արդարադատության նախարարությունները Փոխըմբռնման մասին նոր հուշագիր կստորագրեն

ՀՀ և ԼՂՀ արդարադատության նախարարությունները Փոխըմբռնման մասին նոր հուշագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը հանդիպումներ է ունեցել նախարար Գևորգ Դանիելյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Նարինե Նարիմանյանի առաջարկությամբ կողմերը հանգամանորեն քննարկել և ամփոփել են 2007թ. նոյեմբերի 30-ին երկու պետությունների միջև կնքված ՙՀայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև համագործակցության մասին՚ փոխըմբռնման հուշագրի պայմանների կատարման արդյունքները:

Կողմերը պայմանավորվեցին մայիսին Լեռնային Ղարաբաղում կայանալիք հերթական հանդիպման ընթացքում ստորագրել նոր Փոխըմբռնման հուշագիր, որի նախագծի հիմնադրույթների շուրջ կողմերն արդեն եկել են համաձայնության: Նոր հուշագրում, հատկապես, առանցքային նշանակություն է տրվելու արդարադատության նախարարության համակարգի կադրերի վերապատրաստման աշխատանքների բարելավմանը. մասնավորապես, առանձնահատուկ տեղ է տրվելու կոնկրետ ստորաբաժանումներ գործուղելու և տեղում փորձի փոխանակում ապահովելու, ինչպես նաև վերապատրաստման փոխհամաձայնեցված ծրագրեր ներդնելու եղանակներին: Ըստ նախատեսված ժամանակացույցի, հիշյալ հուշագիրը ուժի մեջ կմտնի օգոստոսի 2-ից:

Միաժամանակ, կողմերը պայմանավորվեցին մինչև մայիսի 10-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության էլեկտրոնային պաշտոնական կայքում բացել առանձին եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) կայքէջ, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգին և գործունեությանը: ՀՀ արդարադատության նախարարը խոստացավ նույն ժամկետում տեխնիկական և մասնագիտական աջակցություն ցուցաբերել` նաև ԼՂՀ արդարադատության նախարարության ինքնուրույն կայքէջի հիմնադրման նախաձեռնությանը, ասվում է արդարադատության նախարարի մամլո քարտուղարի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---