Գարեգին Երկրորդը Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցի այցելեց

Գարեգին Երկրորդը Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցի այցելեց

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ապրիլի 26-ին Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցի այցելեց: Ներկայումս Բաքվի հայկական եկեղեցին չի գործում և մտնում է Ադրբեջանի մշակութային հուշարձանների ցուցակի մեջ:

Անվտանգության նկատառումներով եկեղեցուն կից տարածքը շրջապատվել էր ոստիկանությամբ: Գարեգին II-ը հայկական եկեղեցի այցելեց Մոսկովյան և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլլի հետ, հաղորդում է "Նովոստի-Ազերբայջանը":

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցում է աշխարհի կրոնական առաջնորդների գագաթաժողովին, որը երկուշաբթի օրվանից մեկնարկել է Բաքվում:

Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1903 թվականին: 1990 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ եկեղեցուց իջեցվեց խաչը, իսկ եկեղեցին ապականվեց ու փակվեց: Ներկայումս ենթադրվում է այդ եկեղեցում տեղակայել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի գործերով Վարչության գրադարանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---