ԲԱՔՎՈՒՄ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ՆՐԱՆՈՎ, ՈՐ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԾԱՂԿԵՊՍԱԿ Է ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՆ

PanARMENIAN.Net - Բաքվում վրդովված են նրանով, որ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն Երեւան իր պաշտոնական այցի ընթացքում ծաղկեպսակ է դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: «Որպես փոձառու քաղաքական գործիչ` նա չէր կարող չհասկանալ, որ այդ քայլը բացասական արձագանք կստանա Ադրբեջանում եւ, նամանավանդ, Թուրքիայում»,- գրում է Բաքվի «Էխո» թերթը: «Հուշահամալիրին ծաղկեպսակ դնելը ոչ միայն ցեղասպանության մտացածին փաստի ճանաչում է, այլ նաեւ անթաքույց մարտահրավեր»,- պնդում է հրատարակման հեղինակը եւ հանգում եզրակացության, որ «երկու խողովակաշարը վերջնականորեն համոզեցին Շեւարդնաձեին, որ կարելի է Ադրբեջանն ու Թուրքիան բանի տեղ չդնել ...»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---