”Ժառանգությունը” դիմել է ԱԺ բոլոր խմբակցություններին Գեւորգ Հայրապետյանի դատավարությունը մշտադիտարկելու առաջարկով

”Ժառանգությունը” դիմել է ԱԺ բոլոր խմբակցություններին Գեւորգ Հայրապետյանի դատավարությունը մշտադիտարկելու առաջարկով

PanARMENIAN.Net - Այսօր ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակներ է ուղարկել Հայաստանի հանրապետական կուսակցություն, “Բարգավաճ Հայաստան”, Հայ հեղափոխական դաշնակցություն, “Օրինաց երկիր” խմբակցությունների ղեկավարներին ու ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահին:

“Ժառանգությունն” առաջարկում է նշված հանձնաժողովի շրջանակներում խորհրդարանական դիտարկման խումբ ձեւավորել ազատամարտիկ Գեւորգ Հայրապետյանի` “Չորրորդի” դատավարությունը մշտադիտարկելու առաքելությամբ:

“Առաջարկում եմ խմբակցություններից զատ, հարցը քննարկման առարկա դարձնել մասնավորապես ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում, որն էլ կարող է ձեւավորել խորհրդարանական դիտարկման խումբը` ուսումնասիրությունների ու հայտնաբերումների մասին հետագայում հանձնաժողովին զեկույց ներկայացնելու հանձնառությամբ”,-ասվում է նամակում:

 Ուշագրավ
---