Հայաստան-Ֆինլանդիա միջխորհրդարանական համագործակցությունն ավելի ակտիվ բնույթ կստանան![]() 30 ապրիլի 2010 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանն ընդունեց Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոյին: Դեսպան Պետրի Սալոյը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ Ֆինլանդիայի խորհրդարանում շուտով կվերակազմավորվի Ֆինլանդիա-Հայաստան բարեկամության խումբը և միջխորհրդարանական համագործակցությանն ուղղված քայլերը ավելի ակտիվ բնույթ կստանան: Դեսպանի խնդրանքով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով նաև Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն է, տեղեկություն հաղորդեց վեհաժողովում կատարվող աշխատանքների մասին: Անդրադարձ եղավ Բալթիկ ծովի հարակից երկրների համանման կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի համագործակցության հնարավորություններին: Հանդիպմանը քննարկվեցին նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Ֆինլանդիայի համագործակցությանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |