ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ26 հոկտեմբերի 2001 - 22:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անդրեաս Սթերինին: Սպասվում է, որ արդեն այսօր նա կհանդիպի Ազգային Ժողովի նախագահի, պատգամավորական խմբերի ու խմբակցությունների առաջնորդների, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչության ղեկավարության հետ: Սթերինին կզրուցի նաեւ որոշ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Վաղը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Նախատեսված են այցելություններ Էջմիածին ու Մատենադարան: Նույն օրը Անդրեաս Սթերինիի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղ, ուր կհանդիպի ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի ու հանրապետության խորհրդարանի ղեկավար Օլեգ Եսայանի հետ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |