Ստեփան Սաֆարյան. Թուրքիան կարող է դրդել Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները

Ստեփան Սաֆարյան. Թուրքիան կարող է դրդել Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ ստորագրված Հայ-թուրքական արձանագրություններն այժմ գտնվում են ոչ թե սառեցման փուլում, այլ արդեն աղբարկղում են»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի, ի սկզբանե արձանագրություններն ուղղված էին ադրբեջանա-թուրքական տանդեմի թուլացմանը: «Քանի որ արձանագրությունների վավերացումը ՀՀ խորհրդարանում կասեցվեց, գործընթացները կարող են զարգանալ հետևյալ կերպ` հայ-թուրքական մերձեցումը վերջնականապես կտապալվի և երկկողմ հարաբերություններն էլ ավելի կվատթարանան, կամ արտաքին մեծ ճնշումների ներքո այնուամենայնիվ հնարավոր կլինի խզել ադրբեջանա-թուրքական տանդեմը»,-ասել է հայ պատգամավորը: Նա հավելել է, որ սառեցնելով գործընթացը, Հայաստանը ժամանակ տվեց թուրքական կողմին դիմել արձանագրությունների հարցին այն ժամանակ, երբ նա կզգա դրա կարիքը:

Պատգամավորը նշել է նաև, որ հայ-թուրքական սառեցման ֆոնի վրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ճնշումները կավելանան: Ընդ որում, նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միջամտելու Թուրքիայի ձգտումն ուղղված չէ Ադրբեջանի շահերի բավարարմանը, այլ թելադրված է թուրքական կողմի «մեծ ախորժակով» տարածաշրջանային հարցերում: «Այսինքն, Թուրքիան դիտարկում է ԼՂՀ-ի խնդիրը միայն որպես տարածաշրջանային հարցերում շահ ստանալու լրացուցիչ միջոց, ոչ ավելին»,-ասել է նա` հավելելով, որ հայկական կողմը պետք է զգուշանա, որ Թուրքիան կարող է դրդել Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները:

Խոսելով ներքին խնդիրների մասին` Սաֆարյանը նշել է, որ Հայաստանում բացառված չեն արտահերթ ընտրությունները, սակայն միևնույն ժամանակ ՀՀ ղեկավարությունը քաղաքական կամք չունի` նման քայլի դիմելու համար: «Սակայն, ցանկացած այլ երկրում նման լարված ներքաղաքական իրավիճակը կարող էր հանգեցնել իշխանափոխության»,-ասել է Ս.Սաֆարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---