Ռաուլ դե Լյուցենբերգերը ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ամրապնդվող համագործակցությունը

Ռաուլ դե Լյուցենբերգերը ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ամրապնդվող համագործակցությունը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանիարտգործնախարարության ընդունելությունների սրահում տեղի ունեցավ ԱԳՆ եւ Երեւանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած ընդունելությունը, որին ներկա էին Հայաստանի կառավարության անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, Երեւանում հավատարմագրված դեսպաններ եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքումնախարարՆալբանդյանը գոհունակությունհայտնեց, որ Եվրոպայի օրվաննվիրվածմիջոցառման կազմակերպումը Հայաստանումդարձել է ավանդական: Խոսելով Հայաստան –ԵվրոպականՄիություն հարաբերությունների մասին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Որքան որ հին է եվրոպական մայրցամաքը, նույնքան եւ հին են Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը Եվրոպայի հետ: Դրանք ձգվում են դեպի դարերի խորքը, դեպի այն ժամանակները, երբ մեր ժողովրդի լուսավորյալ զավակներն իրենց մասնակցությունն էին բերում այն արժեհամակարգի ձեւավորմանը, որն այսօր անվանում են եվրոպական արժեքներ: Այսօր Հայաստաննանդամակցումէմայրցամաքի առանցքային կառույցներին` Եվրոպայի խորհրդին ու Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը, իր ներդրումը բերելով դրանց աշխատանքներին եւ համաեվրոպական օրակարգի ձեւավորմանն անվտանգության եւ ժողովրդավարության ամրապնդման հարցերում: Մենք մեծապեսկարեւորում ենք Եվրոպական Միության հետ հարաբերությունների շարունակական խորացումը: Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ առկա է ամենաբարձր մակարդակի քաղաքական սերտ երկխոսություն եւ համագործակցություն: Հանրապետության Նախագահի առաջիկայում նախատեսվող այցը Բրյուսել միտված է առավել ամրապնդելու, ընդլայնելու եւ խորացնելու այդ համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում»:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ով կարեւորեց ԱԳՆ հետ համատեղ միջոցառման կազմակերպումը, ինչը վկայում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առավել ամրապնդվող համագործակցության մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---