Ժիրայր Սեֆիլյանին չի շնորհվի Շուշիի պատվավոր քաղաքացու կոչում

PanARMENIAN.Net - «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն» հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Փետրվարի 2–ին թվով 48 մտավորականներ, լրագրողներ, այդ թվում նաև Օհան Դուրյանը, Երվանդ Մանարյանը, Լևոն Խեչոյանը, Արևշատ Ավագյանը, Ռոբերտ Կարայանը, Մանվել Սարգսյանը, Ալեքսանդր Մանասյանը, Հրանույշ Խառատյանը, Կարեն Գևորգյան, Շավարշ Վարդանյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Գինոսյանը, Ալեքս Քանանյանը, Դավիթ Ամալյանը, Աշոտ Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Հովիկ Վարդումյանը, Աշոտ Պետրոսյանը, Վերժինե Սվազյանը, Արուսյակ Սահակյանը, Ռուբեն Հախվերդյանը, Կարեն Ջանիբեկյանը, Շուշիի ազատագրման համար կառավարական և գերատեսչական շքանշաններով և մեդալներով պարգևատրված թվով 16 մասնակիցներ, այդ թվում նաև Շուշիի ազատագրմանը մասնակցած ջոկատների ընդհանուր հրամանատար, լեգենդար Կոմանդոսը՝ Արկադի Տեր–Թադևոսյանը նամակով դիմել են Շուշիի ընտրված քաղաքապետ Կարեն Ավակիմյանին խնդրանքով, որ Ժիրայր Սեֆիլյանին վերջինս շնորհի Շուշիի պատվավոր քաղաքացու կոչում»։

«Նման խնդրանքով, Կարեն Ավակիմյանին նամակով դիմել են նաև երիտասարդական հինգ կազմակերպություն:

Շուրջ երեք ամիս հետո Շուշիի քաղաքապետ Կարեն Ավակիմյանը Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ, ազատամարտիկ Աղավնի Սահակյանին բանավոր փոխանցել է, որ պատասխան նամակները պատրաստ են և շուտով այն փոստով կուղարկվեն հասցեատերերին։ Իսկ նամակներում, ըստ բանավոր պատասխանի, մերժման այն հիմնավորումն է, որ Օրենքով նախատեսված չէ, որ Հայրենի հողը, քաղաքը, երկիրը պաշտպանած անձը իրավունք ունենա կրելու այդ երկրի քաղաքացու պատվավոր կոչումը»,-, ասվում է «Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեի» հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---