Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներ տեսանելի ապագայում չեն նկատվում![]() 8 մայիսի 2010 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի լճացում է նկատվում: Կարգավորման հեռանկարներ առաջիկայում չեն նշմարում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այժմ քննարկվում են որոշ ընդհանուր շրջանակային սկզբունքները: Դա տևական գործընթաց է, որը նույնիսկ հաջողությամբ դեպքում տարիներ կարող է ձգվել: Կրկնվեմ, խոսքը ոչ թե ընդհանրապես բանակցությունների մասին է, այլ շրջանակային սկզբունքների մշակման: Մամուլում և հանրության շրջանում դա սովորաբար կոչում են Մադրիդյան սկզբունքներ«,-ասել է քաղաքագետը: Ըստ նրա, այդ շրջանակներն ինքնին արդեն հստակ չեն, ինչը վկայում է հակամարտող կողմերի մոտ կոնսենսուսի բացակայության մասին: «Բնականաբար, այս առումով կողմերի վիճակը տարբերվում է: Ադրբեջանի, որպես հակամարտությունը տանուլ տված կողմի, համար ժամանակային շրջանակները ձեռնատու չեն, ուստի ժամանակ առ ժամանակ Բաքուն իր դժգոհությունն է հասցնում խոշոր խաղացողներին: Այդ դժգոհությունը հաշվի է առնվում, սակայն, քանի որ ներկա գործընթացի այլընտրանքը բուն բանակցությունների դադարեցումն է, ապա կտրուկ փոփոխություններ չեն արվում»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ բանակցային գործընթացը կշարունակվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |