Ղարաբաղյան կարգավորման հեռանկարներ տեսանելի ապագայում չեն նկատվում 8 մայիսի 2010 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում որոշակի լճացում է նկատվում: Կարգավորման հեռանկարներ առաջիկայում չեն նշմարում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այժմ քննարկվում են որոշ ընդհանուր շրջանակային սկզբունքները: Դա տևական գործընթաց է, որը նույնիսկ հաջողությամբ դեպքում տարիներ կարող է ձգվել: Կրկնվեմ, խոսքը ոչ թե ընդհանրապես բանակցությունների մասին է, այլ շրջանակային սկզբունքների մշակման: Մամուլում և հանրության շրջանում դա սովորաբար կոչում են Մադրիդյան սկզբունքներ«,-ասել է քաղաքագետը: Ըստ նրա, այդ շրջանակներն ինքնին արդեն հստակ չեն, ինչը վկայում է հակամարտող կողմերի մոտ կոնսենսուսի բացակայության մասին: «Բնականաբար, այս առումով կողմերի վիճակը տարբերվում է: Ադրբեջանի, որպես հակամարտությունը տանուլ տված կողմի, համար ժամանակային շրջանակները ձեռնատու չեն, ուստի ժամանակ առ ժամանակ Բաքուն իր դժգոհությունն է հասցնում խոշոր խաղացողներին: Այդ դժգոհությունը հաշվի է առնվում, սակայն, քանի որ ներկա գործընթացի այլընտրանքը բուն բանակցությունների դադարեցումն է, ապա կտրուկ փոփոխություններ չեն արվում»,-ասել է քաղաքագետը` հավելելով, որ բանակցային գործընթացը կշարունակվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա |