Բաքուն փորձում է ապացուցել Խոջալուում, իբր, իրականացված «ադրբեջանցիների ցեղասպանությունը»` չեչենական ու աֆղանական պատերազմներում նկարված կադրերի միջոցով 8 մայիսի 2010 - 16:52 AMT PanARMENIAN.Net - «Խոջալուի գործողության ժամանակ հայկական զորքերը խաղաղ բնակչության համար բացեցին մարդասիրական միջանցք: Միջանցքը բավական երկար բաց մնաց, ադրբեջանական հատուկ ջոկատները նույնիսկ օգտվեցին այդ հանգամանքից ու հասցրին ներս խուժել Խոջալու», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Երկրապահ» կամավորական շտաբի նախկին պետ, այսօր` արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Գեներալի խոսքերի համաձայն, այն կադրերը, որ ադրբեջանցիները ներկայացնում են, որպեսզի ապացուցեն իրենց «ցեղասպանությունը», նկարված են չեչենական ու աֆղանական պատերազմների ժամանակ, ինչը բազմաթիվ անգամ ապացուցվել է, հայտարարել է Ա. Պերոսյանը: Նա ավելացրել է նաև, որ Ադրբեջանը չարաշահում է Խոջալուի գործողությունը, քանի որ այդ գյուղում խաղաղ բնակչություն էր ապրում, որոնց համար մարդասիրական միջանցք էր բացվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |