Բաքուն փորձում է ապացուցել Խոջալուում, իբր, իրականացված «ադրբեջանցիների ցեղասպանությունը»` չեչենական ու աֆղանական պատերազմներում նկարված կադրերի միջոցով

PanARMENIAN.Net - «Խոջալուի գործողության ժամանակ հայկական զորքերը խաղաղ բնակչության համար բացեցին մարդասիրական միջանցք: Միջանցքը բավական երկար բաց մնաց, ադրբեջանական հատուկ ջոկատները նույնիսկ օգտվեցին այդ հանգամանքից ու հասցրին ներս խուժել Խոջալու», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Երկրապահ» կամավորական շտաբի նախկին պետ, այսօր` արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Գեներալի խոսքերի համաձայն, այն կադրերը, որ ադրբեջանցիները ներկայացնում են, որպեսզի ապացուցեն իրենց «ցեղասպանությունը», նկարված են չեչենական ու աֆղանական պատերազմների ժամանակ, ինչը բազմաթիվ անգամ ապացուցվել է, հայտարարել է Ա. Պերոսյանը:

Նա ավելացրել է նաև, որ Ադրբեջանը չարաշահում է Խոջալուի գործողությունը, քանի որ այդ գյուղում խաղաղ բնակչություն էր ապրում, որոնց համար մարդասիրական միջանցք էր բացվել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---