ՍԴՀԿ երիտասարդական միություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի![]() 8 մայիսի 2010 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը Շուշիի ազատագրման տոնի առթիվ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև անց էր կացնում աջակցության բազմամարդ հավաք: Հավաքի մասնակիցները Հայաստանի, Արցախի և Հնչակյան կուսակցության դրոշներով երթով շարժվեցին դեպի Արցախի ներկայացուցչության շենք: ՍԴՀԿ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավար Կառլեն Ավետիսյանի հետ և Հնչակյան կուսակցության անունից փոխանցեց Շուշիի ազատագրման առթիվ շնորհավորանքները: Հանդիպման մասնակիցներն իրենց խոսքում անդրադարձան նաև բանակցային գործընթացին և նշեցին, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Իր խոսքում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավարն անդրադարձավ նաև պատերազմի վերսկսման մասին ադրբեջանական սպառնալիքներին` նշելով, որ եթե պաշտոնական Բաքուն պատրաստ լիներ պատերազմի, ապա վաղուց այն սկսել էր: ՍԴՀԿ ներկայացուցիչները և ԼՂՀ ներկայացուցչության ղեկավարը փաստեցին, որ առանց Արցախի անմիջական մասնակցության բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն ուղղակի անհնար է, հայտնում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո դիվանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |