ՍԴՀԿ երիտասարդական միություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի

ՍԴՀԿ երիտասարդական միություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը Շուշիի ազատագրման տոնի առթիվ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև անց էր կացնում աջակցության բազմամարդ հավաք: Հավաքի մասնակիցները Հայաստանի, Արցախի և Հնչակյան կուսակցության դրոշներով երթով շարժվեցին դեպի Արցախի ներկայացուցչության շենք:

ՍԴՀԿ պատվիրակությունը հանդիպում ունեցավ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավար Կառլեն Ավետիսյանի հետ և Հնչակյան կուսակցության անունից փոխանցեց Շուշիի ազատագրման առթիվ շնորհավորանքները:

Հանդիպման մասնակիցներն իրենց խոսքում անդրադարձան նաև բանակցային գործընթացին և նշեցին, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Իր խոսքում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավարն անդրադարձավ նաև պատերազմի վերսկսման մասին ադրբեջանական սպառնալիքներին` նշելով, որ եթե պաշտոնական Բաքուն պատրաստ լիներ պատերազմի, ապա վաղուց այն սկսել էր:

ՍԴՀԿ ներկայացուցիչները և ԼՂՀ ներկայացուցչության ղեկավարը փաստեցին, որ առանց Արցախի անմիջական մասնակցության բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն ուղղակի անհնար է, հայտնում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո դիվանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---