Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բեռլին

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բեռլին

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Աֆղանստանի միջազգային անվտանգության ուժերի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բեռլին է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող գործողություններին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
---