Ռուբեն Սաֆրաստյան. Մոսկվայի և Անկարայի միջև տարածաշրջանային մրցակցությունը շարունակվում է![]() 11 մայիսի 2010 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Չնայած սերտ տնտեսական հարաբերություններին` տարածաշրջանային մրցակցությունը Մոսկվայի և Անկարայի միջև շարունակվում է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Ինձ չի թվում, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև մրցակցությունը մարել է»,- ասել է պրոֆեսորը: Նրա խոսքերով, Վրաստանում օգոստոսյան պատերազմից հետո տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս քվո, որը չի գոհացնում Թուրքիային: Ռուբեն Սաֆրաստյանը հատուկ նշեց, որ Անկարան և Մոսկվան տարբեր աշխարհաքաղաքական մոտեցումներ ունեն տարածաշրջանում ընթացող գործընթաների նկատմամբ. Ռուսաստանը հանդես է գալիս այժմյան ստատուս քվոն պահապանելու օգտին, իսկ Թուրքիան փորձում է փոխել այն: «Իմ կարծիքով, տարածաշրջանում ներկա դրության պահպանումը համապատասխանում է Հայաստանի շահերին»,- ընդգծել է արևելագետը: Ինչ վերաբերվում է տնտեսական համագործակցությանը, ապա Սաֆրաստյանը նշեց, որ այն ռուս-թուրքական երկկողմանի հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |