Երևանը ողջունում է Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ դիրեկտիվների ընդունումը![]() 12 մայիսի 2010 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Երևանը ողջունում է Հայաստանի և ԵՄ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ դիրեկտիվների ընդունումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սրանով ճանապարհ է բացվում Եվրամիության և Հայաստանի միջև նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար: Երևանի և Բրյուսելի միջև շփումներն ավելի կակտիվանան, ավելի արդյունավետ կլինեն բանակցությունները Եվրամիության ղեկավարության հետ», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանն ավելացրել է նաև, որ սա լավ լուր է Հայաստանի Հանրապետության նախագահի Բրյուսել այցելությանն ընդառաջ, որը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարության հետ կառուցողական խորհրդակցություններ անցկացնել, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |