ԵԽԽՎ ղեկավարը մտահոգված է 2008-ի մարտի 1-ից հետո տեղի ունեցած ձերբակալություններով

ԵԽԽՎ ղեկավարը մտահոգված է 2008-ի մարտի 1-ից հետո տեղի ունեցած ձերբակալություններով

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մտահոգված է 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերով և իր հնարավորությունների չափով նպաստում է հասարակության մեջ վստահության վերականգնմանը և արդյունավետ երկխոսության հաստատմանը: Այդ մասին ՀՀ ԱԺ մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն:

Նրա խոսքերով, ԵԽԽՎ-ն ծանոթացել է 2008-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների հետ և անհրաժեշտ է համարում, որպեսզի դրանք իրագործվեն բարեխղճորեն և առանց ձգձգումների: «ԵԽԽՎ-ն նաև կոչ էր անում Հայաստանի ղեկավարությանը մշակել հստակ ժամանակացույց, ինքնատիպ ճանապարհային քարտեզ` Հայաստանի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի և ԵԽԽՎ առաջարկներն իրագործելու համար»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն: Նա նաև դրական է վերաբերվել Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանի առաջարկին այն մասին, որ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների կատարման դիտարկումն անցկացնի Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի նրա ղեկավարած հանձաժողովը:

Ինչպես նշել է Չավուշօղլուն, գոյություն ունի երկու հարց, որոնք ԵԽԽԽՎ-ն կարծում է Հայաստանի կառավարության կողմից չլուծված: «Առաջին, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-ին դեպքերի համար: Երկորդ` 2008-ի մարտի 1-ից հետո ձերբակալված մարդկանց հարցը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի խնդիրը ես բարձրացրել եմ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---