Չավուշօղլուն արծարծում է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

Չավուշօղլուն արծարծում է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը

PanARMENIAN.Net - «Ազատ ու արդար ընտրությունները չափազանց կարևոր են Ադրբեջանի համար: Ադրբեջանը գտնվում է խորհրդարանական ընտրությունների շեմին և այս տարի նշելու է Եվրոպայի Խորհրդին իր անդամակցության 10-ամյակը: Այս առնչությամբ ես Ադրբեջան կատարած այցիս շրջանակներում նկատեցի, որ 10-ամյակը նշելու լավագույն միջոցը կլինի ազատ ու արդար ընտրությունների անցկացումը»,-ասել է Երևանում կայացած մամլո ասուլիսում ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն:

Ըստ Չավուշօղլուի, Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների շրջանակում նա արծարծել է լրագրողների, բլոգերների ու քաղբանտարկյալների ձերբակալության հարցը: «Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչները ինձ խոստացան, որ առաջիկայում տեղաշարժ կգրանցվի այդ ուղղությամբ»,-նշել է նա` հավելելով, որ ԵԽԽՎ նախագահը մտադիր է նպաստել ԵԽ բոլոր անդամ երկրների խնդիրների լուծմանը և կտրականապես դեմ է ԵԽ-ում կրկնակի չափանիշների կիրառմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---