ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդականը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ

ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդականը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - Երևանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Թինա Քեյդենաուն: Այցի շրջանակներում ամերիկացի դիվանագետը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունները:

Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին իրազեկ աղբյուրներից, Երևանում Թինա Քեյդենաուն հանդիպելու է նաև փորձագետների և քաղաքական գործիչների հետ, քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և հայ-թուրքական հարաբերությունները:

 Ուշագրավ
---