19 հոկտեմբերի 2001 - 00:35 AMT
PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան պաշտոնական այցով Երեւան կժամանի Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկոն: Վաղը նա կհանդիպի Հայաստանի նախաgաh Ռոբերտ Քոչարյանի, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Նախատեսվում է տեղեկատվության, էներգետիկայի ու գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրում: Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ կդնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին, կայցելի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Նա կմասնակցի նաեւ Երեւանում Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի մասնաճյուղի բացմանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: