ՈՒԿՐԱԻՆԱՆԱՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ18 հոկտեմբերի 2001 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկոն Բաքվում հայտարարել է, որ Կիեւը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան դիմակայության կողմերի միջեւ: Նա չի մասնավորել, թե ինչ ի նկատի ունի` խոսելով միջնորդության մասին: Քանի որ հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի կազմի մեջ է մտնում նաեւ Ուկրաինան: Զլենկոն չի բացառել Ուկրաինայի մասնակցությունը Հարավային Կովկասում խաղաղարար գործողություններ իրականացնող ուժերի կազմավորման մեջ: Ընդ որում նա շեշտել է, որ այդ հարցը հնարավոր կլինի քննարկել միայն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |