Սամվել Բաբայան. Եթե ես որոշեմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, ապա դա կանեմ հրապարակավ17 մայիսի 2010 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Վերջերս պարբերաբար տարբեր ԶԼՄ-ներով տարածվող Սամվել Բաբայանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին տեղեկությունների առնչությամբ Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, «Այդ լուրերը կապվում են Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան այսպես կոչված «հակադրության» հետ: Ցանկանում ենք մեկ անգամ եւս նշել, որ եթե Սամվել Բաբայանը որոշի ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, ապա դա կանի հրապարակավ՝ դա չկապելով այլոց հարաբերությունների ու ծրագրերի հետ»։ «Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար դառնալուն, ապա Բաբայանը որեւէ պաշտոնի երբեք չի ձգտել և չի ձգտում: Նախկինում իր զբաղեցրած բոլոր պաշտոնները Բաբայանը ստացել է արտակարգ իրավիճակների ժամանակ և անհրաժեշտության թելադրանքով։ Տեղեկություններ են տարածվում նաեւ այն մասին, որ Սամվել Բաբայանը վերջին օրերին գտնվել է Իրանում եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի բարձրաստիճան զինվորականների հետ: Ցանկանում ենք նշել, որ Սամվել Բաբայանը ժամանակ առ ժամանակ այցելում է տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Անհասկանալի է, թե ինչու հենց Իրան կատարած այցելությունն է առաջացրել նման բամբասանքների շարան: Սամվել Բաբայանը իրոք վերջերս այցելել է Իրան, սակայն այդ այցը ուներ մասնավոր, այլ ոչ թե քաղաքական բնույթ»,-ասվում է Սամվել Բաբայանի գրասենյակի հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |