Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերաբացումը հայկական կողմի համար բացասական հետևանքներ կունենան

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերաբացումը հայկական կողմի համար բացասական հետևանքներ կունենան

PanARMENIAN.Net - Հայաստանի ղեկավարության կողմից ցուցաբերած կառուցողական դիրքորոշումը, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլու նախաձեռնության վերաբերյալ Ղարաբաղի հարցով ենթահանձաժողովի աշխատանքը վերսկսելու մասին, անընդունելի է, քանի որ դա աղետալի հետևանքներ կունենա հայկական կողմի համար: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա նաև անընդունելի համարեց հայկական ընդդիմության այն հատվածի դիրքորոշումը, որը հանդիպել է Մևլութ Չավուշօղլու հետ նրա` Հայաստան կատարած այցի ժամանակ և բողոքել «թուրքին» երկրի ներքին խնդիրներից: Նա նաև ավելացրեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի տապալելու համար Չավուշօղլուի նախաձեռնությունը Ղարաբաղի հարցով ԵԽ ենթահանձաժողովի աշխատանքը վերսկսելու մասին:

Իր հերթին, նույն խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը բացասական արտահայտվեց Թուրքիայի նախաձեռնության վերաբերյալ երկաթուղու կառուցման և Նախիջևանի հետ օդային կապի հաստատման մասին` նշելով, որ դա սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը: «Թուրքիան քայլեր է ձեռնարկում նաև Նախիջևանում իր ռազմական բազաները տեղակայելու ուղղությամբ, և անընդունելի է այն հանգամանքը, որ հայկական կողմը դրան պատշաճ կերպով չի արձագանքում, քանի որ աշխարհաքաղաքական առումով այդ տարածքում թուրքական ռազմական բազաների տեղակայումը սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---