ՆԳՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՍԿԱԾՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԶՐՊԱՐՏԵԼՈՒՄ ԵՒ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ13 հոկտեմբերի 2001 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ի գիշերը իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Հայաստանի ՆԳՆ քրեական պատիժների իրագործման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը : Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո » գործակալությունը, նրան առայժմ մեղադրանք չի ներկայացվել, չնայած դեռեւս սեպտեմբերին հարուցվել է քրեական գործ` զրպարտության եւ առավել վտանգավոր պետական հանցագործությունների փաստի հիման վրա: Նշենք, որ Սաղաթելյանը վերջերս հայտարարել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղ գտած ահաբեկչական գործողության կազմակերպմանը մասնակցության մասին : Բացի դրանից, գլխավոր դատախազությունն տեղեկություններ ունի, որոնց համաձայն Սաղաթելյանը ՆԳՆ համակարգ ընդունվելիս ներկայացրել է բարձրագույն կրթության կեղծ դիպլոմ: Սաղաթելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից 2000 թվականի ապրիլին, իսկ վերջերս վտարվել է ՆԳ համակարգից ծառայողական գաղտնիքների տարածման համար: Դատախազությունում հրաժարվել են ճշտել, այդ գործով ինչ որ մեկը եւս ձերբակալվե՞լ է, թե ոչ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |