Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կեղծման ռիսկը բավականին մեծ է![]() 27 մայիսի 2010 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Եթե մայիսի 30-ին տեղական ինքնակառավարման ընտրությունները Վրաստանում արդար լինեն, Ջավախքում կհաղթի Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելիի ընդդիմադիր դաշինքը, որի ցուցակում ընդգրկված են հայ հասարակական գործիչներ: «Ես նման եզրակացության եկա` հետևելով Նողաիդելիի նախընտրական քարոզարշավին Ջավախքում: Ջավախքի հայ բնակչության համար ընդունելի են նրա ցուցակում ընդգրկված հայ գործիչները, քանի որ նրանք արծարծում են վիրահայերի իրավունքների պաշտպանության հարցերը»,-հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունու հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ Թորոսյանի, նախընտրական գործընթացը ցույց տվեց նաև, որ մայիսի 30-ին ընտրությունների արդյունքները Ջավախքում կեղծվելու են, քանի որ Ջավախքի տեղական իշխանությունների ներկայացուցիչները, որ ընդգրկված են իշխող կուսակցության ցուցակներում, հայտարարում են, որ կհավաքեն քվեների 80 տոկոսը: Նա հաղորդեց նաև, որ ի սկզբանե Ախալքալաքի շրջանից նախընտրական ցուցակում ընդգրկվել էր 16 մարդ, սակայն Վրաստանի իշխանությունների ճնշումների արդյունքում նրանցից 4-ը հանեցին իրենց թեկնածությունները, և հայ քաղաքական գործիչների ընդհանուր թիվը կազմեց 12: Իր հերթին Սևակ Արծրունին նշեց, որ ընտրություններին ներկա են լինելու եվրոպացի դիտորդներ: «Եթե Ջավախքում իշխող կուսակցությունը հավաքի ձայների 80 տոկոսը, նրանք անպայման կգրանցեն, որ ընտրությունները կեղծվել են: Այսինքն, դա ևս մեկ հարված կլինի Վրաստանի իմիջին»,-ասել է նա: Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման վերաբերյալ Արծրունին նշել է, որ Վրաստանում խախտվում են նաև այնտեղ բնակվող ադրբեջանցիների իրավունքները, սակայն տարբերությունն այն է, որ Բաքուն երբեմն շատ կտրուկ է արձագանքում դրան և խնդիրները լուծվում են ի օգուտ ադրբեջանցիների: «Իսկ հայերի դեպքում չի ստացվում նման կերպ լուծել խնդիրները, քանի որ ելնելով աշխարհաքաղաքական շահերից, Երևանը շատ մեղմ է արձագանքում հայերի իրավունքների ոտնահարումներին»,-հայտարարել է նա: Նա հավելել է նաև, որ իրավիճակը չի կարող այդպես երկար շարունակվել, քանի որ դա կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների ինչպես Ջավախքում, այնպես էլ Հայաստանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |